Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կանցկացվի «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառում 29.03.2023
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ և մարզպետարանի աջակցությամբ կանցկացվի «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառում: Միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակներում 2023 թվականի մարտի 30-ին, ժամը 15:00-ին, Կողբի մշակույթի կենտրոնի թատերական խումբը հյուրախաղով հանդես կգա Բերդի մշակույթի տանը` հանդիսատեսին ներկայացնելով «Սարերում կյանք կա…» թատերական ներկայացումը (պիեսի հեղինակ` Լիանա Անթառանյան,...

Մարզպետն այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի շենք, Օրջոնիկիձե և Կամարինի փողոցներ, Մշակույթի պալատի շենք: Դեռևս 2022 թվականին ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկել են այս համայնքային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները: Դրանք դադարել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, իսկ վերջին շրջանում բարենպաստ պայմանների արդյունքում աշխատանքները կրկին վերսկսվել են: Այս պահին Դիլիջան քաղաքի առանձին վայրերում իրականացվում են հիմնանորոգման, ասֆալտապատման, տուֆապատման, սալարկման, մայթերի վերանորոգման, հենապատերի կառուցման, շենքերի արտաքին և ներքին տեսքի վերանորոգման աշխատանքներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.03.2023
Ս/թ մարտի 31-ին, ժամը 17:00-ին, հրավիրվում է Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով․ 1․ Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։ 2․ Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին։ 3․ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին։ 4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած...

2022թ . սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված 3 տավուշեցի զինծառայող՝ Սարմեն Բեջանյանը, Լավրենտի Եպիսկոպոսյանը և Տիգրան Մուսայելյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։