Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

14.11.2023

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում ապաստանած մեր հայրենակիցների խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։

Հիմնականում քննարկվել են քաղաքաշինության, ճանապարհաշինության, կրթության և առողջապահության ոլորտներին առնչվող հարցեր: Ներկայացվել են նաև
սուբվենցիոն ծրագրերի ընթացքից մանրամասներ:

Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14