Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բազկամարտի մրցումներում Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը 07.04.2023
Կայացել են 2023 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները։ Եզրափակիչ մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը։ 10 քաշային կարգում 10 մարզիկ է մասնակցել մրցումներին՝ 4 աղջիկ, 6 տղա կազմով։ ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.04.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր, որից 3-ը՝ Տավուշի մարզին:

Տեղի է ունեցել ներկայացված հայտերի հանրային քննարկում 04.04.2023
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզպետարանի ապարատի ծախսերի և մարզպետարանի ենթակայության կրթական ոլորտի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, գլխավոր մասնագետ Արմինե Թամրազյանը, ավագ մասնագետ Ժորա Խաչատրյանը, «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման...

Շնորհակալագիր՝ լավագույն մասնակցության համար 04.04.2023
Տավուշի մարզն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին լավագույնս մասնակցելու համար։ Նշենք, որ մրցաշարն անց է կացվել երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով, 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ։ 1-ին տարիքային խմբում մրցումներին մասնակցել են 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ։...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 31.03.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են կրթության, քաղաքաշինության ոլորտներին և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 30.03.2023
Հարգելի քաղաքացիներ, հանրապետության հովտային գոտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2°C, հողի մակերևույթին՝ 3-ից -4°C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում, նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4°C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2°C։