Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ տեղի բժշկական կենտրոնի մասնաշենքի շինհրապարակում, ծանոթացել մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների հիմնման աշխատանքներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր հերթին բաժանմունքները կհամալրի նոր գույքով: Շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականի փետրվարին: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն 440 հազար դրամ, որից 19 մլն դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը գոհունակություն է հայտնել աշխատանքներից և նշել, որ տարբեր համայնքներում փողոցների տուֆապատումը կամ սալարկումը ոչ միայն երկարատև կծառայի բնակչությանը, այլ նաև գրավիչ կդարձնի զբոսաշրջության տեսանկյունից և կապահովի յուրահատուկ կոլորիտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 28.04.2023
Տավուշի մարզպետի աշխատակազմում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը Տավուշի մարզում ծանոթացել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 28.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 27.04.2023
Սիրելի հայրենակիցներ, աշխատանքի վետերաններ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոնը ևս մի առիթ է՝ մեծարելու ու գնահատելու աշխատավոր մարդուն, նրա կատարած աշխատանքն ու վաստակը։ Սերն աշխատանքի հանդեպ հայ մարդուն բնորոշ հատկանիշ է։ Որտեղ էլ որ հայն աշխատել է, իր երկրում թե նրա սահմաններից դուրս, միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործ մտքով ու արարող ձեռքով։ Սիրելի...
Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 26.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Մաքուր տարածք, մաքուր բնակավայր, մաքուր համայնք ու մաքուր մարզ ունենալու համար անհրաժեշտ է յուրաքաչյուրիս մասնակցությունը համապետական միջոցառմանը։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների...
Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր 26.04.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում, 2023-2024թ․թ․, մարզում կկառուցվի հինգ նոր դպրոց։ Հանդիպմանը քննարկվել են գրավի ապահովման հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև ծրագրի հետ կապված այլ մանրամասների։