Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ

08.04.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հետ: Քննարկմանը ներկա էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարները և համապատասխան ոլորտի պատասխանատուներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտին առնչվող խնդիրները, հստակեցնել համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքները։

Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը, ճանապարհաշինարարության ընթացքում իրականացվող հողագրունտային հանույթներին, ընդերքօգտագործմանը, անտառահատումների վերահսկողությանը: Բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են պատասխաններ, առաջարկվել են մի շարք խնդիրների լուծումներ։

Խորհրդակցության ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16