Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ընթերցանության օլիմպիադայից՝ հատուկ մրցանակով 21.05.2015
Ավարտվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և <<Անտարես>> հրատարակչության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանցիների համար անցկացվող <<Ընթերցման օլիմպիադա 2015>>-ի հանրապետական փուլը: Հաղթահարելով օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի շնորհալի սան Միքայել Մխիթարյանը, ում դասավանդում է հայոց լեզվի և գրականության փորձառու ուսուցչուհի Լաուրա Բադալյանը, հաջողությամբ մասնակցեց նաև հանրապետական...

Քննարկվել են Համահայկական 6-րդ խաղերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր 21.05.2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ, համընկել են Մեծ եղեռնի 100–րդ տարելիցին և անցկացվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Ինչպես հաղորդում են Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով Վանաձոր են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ...

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ 20.05.2015
Մայիսի 20-ին հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Փոխնախարարի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մոտ, որտեղ քննարկվեցին 2015 թվականի գարնան գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը փոխնախարարին ներկայացրեց 2015թ. ցանքերի ընթացքն ըստ մշակաբույսերի, այնուհետև անդրադարձավ մարզին...

Կայացան թափուր պաշտոնների մրցույթներ 19.05.2015
Օրերս ՀՀ Տավուշի մարզպետարանում կայացան մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետի և քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները: Գլխավոր մասնագետի մրցույթին մասնակցում էին երեք հոգի, որոնցից մրցույթի 1-ին փուլը հաղթահարեց մեկը: 2-րդ փուլին մասնակցած և 75 և ավելի տոկոս հաղթահարած Սամվել Սուքոյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանով աշխատանքի նշանակվեց...

Անցկացվեց շախմատի մեծահասակների մարզային առաջնությունը 18.05.2015
Մայիսի 16-ին մարզկենտրոն Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց՝ ՀՀ Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի հովանավորությամբ անցկացվող շախմատի մեծահասակների մարզային առաջնությունը: Նշենք, որ մրցաշարն անց է կացվում երկու փուլով: Մարզային փուլին նախորդել է քաղաքային առաջնությունը, որտեղ էլ մարզի յուրաքանչյուր քաղաքից հաղթած չորս լավագույն շախմատիստներն անցել են մարզային փուլ: Ընդհանուր թվով մարզային փուլին մասնակցում էր 16 շախմատիստ: Եռօրյա համառ ու լարված...

Ամփոփվել են տեղական հանրաքվեի նախնական արդյունքները 18.05.2015
2015 թվականի մայիսի 17-ին Տավուշի մարզի 7 համայնքում՝ 1 քաղաքային՝ Դիլիջանում և 6 գյուղական՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերում անց է կացվել տեղական հանրաքվե, որի նպատակն էր` պարզել, թե արդյոք բնակիչները համաձայն են, որ համայնքները միավորվեն որպես մեկ համայնք: Ըստ նախնական արդյունքների հանրաքվեին մասնակցած 5691 ընտրողից համայնքների միավորմանը կողմ է քվեարկել 4140 ընտրող կամ 76,1 տոկոսը, դեմ՝1291-ը կամ 23,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 211 քվեաթերթիկ: Տեղական...


