Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցապայքարի մեջ էին վետերան-շախմատիստները

19.08.2015

  ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ օգոստոսի 19-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի՝ 50-ից բարձր տարիքի վետերան-շախմատիստների թիմերի արագ շախմատի գավաթի խաղարկությունը: Մինչ մարզային փուլի անցկացումը անց է կացվել քաղաքային փուլը, որտեղ հաղթած թիմերն էլ դուրս են եկել մարզային փուլ: Մարզային փուլում մրցապայքարի մեջ էին մտել մարզի 4 քաղաքները ներկայացնող թիմերը՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Այդպիսով խաղարկությանը մասնակցեց 16 վետերան-շախմատիստ: Համառ ու լարված մրցապայքարի արդյունքում կազմավորվեց Տավուշի մարզի հավաքական թիմը, որն էլ կմասնակցի օգոստոսի 22-23-ը Երևանում կայանալիք եզրափակիչ մրցումներին: Շախմատիստների խաղը վարեց ՀՀ շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի լիազոր-ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36