Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.08.2023
«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 14.08.2023
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցների հետ:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 13.08.2023
Հարգելի շինարարներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։ Օգոստոսի երկրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Շինարարի օր։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.08.2023
ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋՆ իր հյուրընկալ դռներն է բացում՝ կրթվելու, մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող և մարզի զարգացման գործում իր ներդրումն ապահովել կամեցող անձանց առջև: Ընդունելությունը կատարվում է առկա ուսուցմամբ հետևյալ մասնագիտությունների գծով․ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1․ Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում (որակավորումը՝ ֆերմեր՝ գյուղատնտեսական արտադրության)...

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին 11.08.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպմանը և աշխատանքների պատշաճ իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ...

Քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր 11.08.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր քննարկում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրենների, անտառապետերի և պահպանության գծով փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել հրդեհային անվտանգության ապահովման, տեխնիկական հագեցվածության, արագ արձագանքման և պատրաստվածության հարցերին։ Նշվել է, որ Տավուշի...