Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ,, սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

29.04.2024

   Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է դպրոցականների շրջանում անցկացվող ,,Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ,, սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլում առաջին տեղ գրաված թիմերը։

  Եվ 5-9-րդ դասարանների, և 10-12-րդ դասարանների մրցապայքարում Տավուշի մարզը ներկայացրել են Թեղուտի միջնակակարգ դպրոցի թիմերը։

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

  Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին։ Համառ պայքարում Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը՝ տասներորդ դասարանցիներ Արգիշտի Սարգսյան, Սոնա Ղամբարյան, Ալիկ Հախվերդյան և Արինա Ստեփանյան կազմով, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և պարգևն ստացել վարչապետից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11