Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիմնանորոգվում է Մայիսյան կամուրջ - Սարիգյուղ 7 կիլոմետր ճանապարահատվածը 04.07.2023
Հուլիսի 3-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի աշխատակիցների ուղեկցությամբ ծանոթացել է Մ-16 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մայիսյան կամուրջ - Սարիգյուղ 7 կիլոմետր ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

O Ր Ա Կ Ա Ր Գ 03.07.2023
Հուլիսի 4-ին, ժամը 11։00-ին, կկայանա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը հետևյալ օրակարգով․ 1․ 2022 - 2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականի նախնական հայտերի մասին։ Զեկուցող՝ Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ 2. Մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականների մասին։ Զեկուցող՝ Ա....

«Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կվայելեն Տավուշի մարզի դպրոցները 01.07.2023
Հուլիսի 1-ից մինչև 20-ը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կվայելեն Տավուշի մարզի դպրոցների՝ 7-ից 13 տարեկան, թվով 80 աշակերտներ:

«Бирюса 2023» 30.06.2023
Հունիսի 27-ին Կրասնոյարսկի երկրամասում մեկնարկեց «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի երկրորդ հերթափոխը՝ «Մենք հասնում ենք հաղթանակների» խորագրով, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը: Ֆորումին մասնակցում են նաև Տավուշի մարզի 4 երիտասարդներ։

ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest 3֊օրյա միջոցառման շրջանակում 30.06.2023
Հունիսի 30-ին տեղի ունացավ ԻննոԻջևան հանգույցի բացման պաշտոնական արարողությունը InnoFest 3֊օրյա միջոցառման շրջանակում։ Բացմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.06.2023
2023 թվականի հուլիսի 29-ին ժամը 13։00-ից մինչև 14։00-ն Բերդ-Մովսես ավտոճանապարհի գյուղ մտնող սկզբնամասը փակ է լինելու: Փրկարարների ուժերով իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։