Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում

21.05.2024

  Արդարադատության նախարարությունը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ազդարարման համակարգի դերն ու նպատակ հետապնդելով հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը և դրա դեմ պայքարը դարձնելու հասարակության արժեհամակարգի մաս, ինչպես նաև քաղաքացիների մեջ ձևավորելու կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ, ձեռնարկել է ազդարարման համակարգի իրազեկման մեկամյա արշավ:

  Այսօր, ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում, Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ դասընթաց, որին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

  Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

  Դասընթացի մասնակիցները ծանոթացան ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին:

  Տեղեկացնենք, որ դասընթացն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ ՀՀ արդարադատության նախարարության և ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,,  ՀԿ-ի հետ համատեղ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-12 11:24:07