Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.08.2023
ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋՆ իր հյուրընկալ դռներն է բացում՝ կրթվելու, մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող և մարզի զարգացման գործում իր ներդրումն ապահովել կամեցող անձանց առջև: Ընդունելությունը կատարվում է առկա ուսուցմամբ հետևյալ մասնագիտությունների գծով․ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1․ Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում (որակավորումը՝ ֆերմեր՝ գյուղատնտեսական արտադրության)...

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին 11.08.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպմանը և աշխատանքների պատշաճ իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ...

Քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր 11.08.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր քննարկում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրենների, անտառապետերի և պահպանության գծով փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել են հրդեհային անվտանգության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել հրդեհային անվտանգության ապահովման, տեխնիկական հագեցվածության, արագ արձագանքման և պատրաստվածության հարցերին։ Նշվել է, որ Տավուշի...

Մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 11.08.2023
Սիրելի երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային այս տոնը միտված է երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։ Տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ Թանկագին բարեկամներ, անգնահատելի է երիտասարդության դերը թե մեր երկրի անվտանգության ու խաղաղության ապահովման գործում և թե հասարակական-քաղաքական կյանքում։ Երիտասարդների անմիջական ջանքերով ու...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.08.2023
2023 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 12։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա TOON EXPO 2023 ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ TOON EXPO 2023-ը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցհանդեսն է Հայաստանում և կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։ Այցելուները հնարավորություն կունենան անմիջապես ծանոթանալու մոտ 100 ընկերությունների հետևյալ ոլորտներից․ - Կառուցապատում - Անշարժ գույքի...

Հրավիրում է «Ֆեստիվառ» զբոսաշրջային և երաժշտական փառատոնը 10.08.2023
Առաջին ալիքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-ին կազմակերպում է զբոսաշրջային և երաժշտական փառատոն Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում: Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, իսկ երեկոյան ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա․ Kami Friends-ի մասնակցությամբ։ Ծրագիր` 15:00-ից համերգ Գեղարքունիքի մարզի անհատ կատարողների և Երևանից ժամանած հյուր արտիստների...