Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2019թ. մարտի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված են 5200 աշխատանք փնտրող անձինք /Իջևան՝ 1711, Դիլիջան՝ 1886, Բերդ՝ 547, Նոյեմբերյան՝ 1056/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքի արդյունքում նրանցից 65-ը տեղավորվել...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 12.03.2019
Մարտի 15-ին, ժամը 13:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունենալու ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ Տավուշի մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագիրը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ ռազմավարական նշանակությունը մարզի համար:

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 11.03.2019
Մարտի 7-9-ը Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հետման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտեպանի հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ Չեխիայի Հանրապետությունում էր Տավուշի մարզի պատվիրակությունը՝ Հրադեց Կրալովե երկրամասում կազմակերպված <<Ինֆոտուր>> ամենամյա միջազգային զբոսաշրջային 20-րդ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում զբոս աշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր...

Մարզպետ Հայկ Չոբանյանն Իջևանի երաժշտական դպրոցում մասնակցել է կանանց տոներին նվիրված համերգին 11.03.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում մասնակցել է կանանց տոներին նվիրված համերգին, որին ներկա էր նաև Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը: Երաժշտական դպրոցի դասատուների կատարմամբ հնչել են հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երգերի կատարումներ: Մարզպետը շնորհավորել է դպրոցի կանանց և աղջիկներին Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ, դպրոցին նվիրել Սայաթ-Նովայի գիպսե...

Եվս 8 ,,Արմաթ,, լաբորատորիա Տավուշի մարզի դպրոցներում 07.03.2019
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ համագործակցելով ,,Սահման,, ՀԿ-ի, ,,Վարդանանց ասպետներ,, կազմակերպության, ,,Իմ քայլը,, հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի հետ, մարզի Այգեպար, Վարագավան, Վազաշեն, Ն.Ծաղկավան, Բերդավան համայնքների դպրոցներում տեղադրել է ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաներ: Բարեկամավանի, Չինարիի և Կոթիի դպրոցներում արդեն գործող ռոբոտաշինության խմբակները նույնպես համալրվել են լաբորատորիայի ամբողջական սարքավորումներով: Այսպիսով, վերջին մեկ շաբաթվա...

ԻՄՓԱՔԹ-ը՝ ինքնադրսևորման լավագույն հարթակ 07.03.2019
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Ազատամուտում գործող ԻՄՓԱՔԹ-2 ակումբի նախաձեռնությամբ իրականացվել է «Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը, որին մասնակցել է 9-12 տարեկան 22 երեխա: Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունները, սովորել սեփական կարողությունների և հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական...