Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ

31.05.2019

  2019 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում տեղի կունենա միջոցառում` ուղղված Սարիգյուղի մշակութային կյանքի աշխուժացմանը: Միջոցառման նպատակն է նաև ուշադրություն հրավիրել գյուղի մշակույթի ոլորտի խնդիրներին: Ակնկալվում է յուրաքանչյուր սրտացավ քաղաքացու մասնակցությունը մշակութային  գյուղի զարգացմանը։ Օրը հագեցած կլինի համերգային ծրագրով. ելույթ կունենան գյուղի մեծ ու փոքր շնորհալիները, Իջևանի ժողգործիքների համույթը, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, այլ գեղարվեստական խմբեր: Միջոցառման մասնակիցները կարող են դաշտի տաղավարներում ծանոթանալ նաև մարզի սահմանամերձ գյուղերի արտադրություններին։ Նրանք, ովքեր ցանկանում են նախաձեռնության մասնակիցը լինել և ներդրում ունենալ մշակութային Սարիգյուղի զարգացման գործընթացին, կարող են դիմել Լուսինե Էլլարյանին, հեռ.` 094-89-01-22, էլեկտրոնային հասցե` lucine.ellarian@gmail.com:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27