Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հոկտեմբերի 12-ին և 13-ին «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները Աղվերանում հանդիպել են իրենց շրջանավարտների հետ։ Երկօրյա հավաքի ընթացքում «Կրթության հավասարության» դեսպանների հետ միասին ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության տեսությունը, ինչպես նաև քննարկվել է ապագայի դպրոցների կառուցվածքը։

Այգեձոր և Չինարի համայնքներից սկսվել է արքայանարինջի (կարալյոկ) արտահանումը 14.10.2019
Սահմանամերձ Այգեձոր և Չինարի համայնքներից արքայանարինջ (կարալյոկ) է արտահանվում ՌԴ: Մրգի 1 կիլոգրամի արժեքը 150 դրամ է:

Մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին 14.10.2019
«Էվրիկա» զարգացման կենտրոնում անցկացվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Իջևանի «Էվրիկա» զարգացման կենտրոնի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Աչաջրի շախմատի ակադեմիայի սաները:

Սահմանապահ երեխաներն ապահովվում են անվտանգ և հաճելի միջավայրով 11.10.2019
Օրերս Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից ևս մեկն ունեցավ ապաստարան՝ խաղաթաքստոց: Ապաստարանի նորոգմանն ու կահավորմանն աջակցել են բարերարներ Պետրոս Ֆիչիձյանը, Շարմաղ և Նարեկ Ասլիկյանները, Սերինե Թադևոսյանը: Ծրագիրն իրականացնում է «Պահապան» հիմնադրամը:

Աշնանացան հացահատիկի ներկրման աշխատանքները շարունակվում են 11.10.2019
Տավուշի մարզում շարունակվում են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից աշնանացան հացահատիկի էլիտար սերմացուի ներկրման աշխատանքները /1 կգ-ը՝ 200 դրամ/։