Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

05.12.2019

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։

Օրակարգում ընդգրկված էին ազգաբնակչության իմունականխարգելման, բուժհիմնարկներում տեղեկատվական հարթակի ստեղծման, էլեկտրոնային ուղեգրման պիլոտային ծրագրի, «Այգեձորի ԱԿ» ՊՈԱԿ-ի ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի կողմից իրականացված ստուգման արդյունքների քննարկման, դեղորայքային ապահովվածության և այլ հարցեր։

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ռուբեն Տիգրանյանը, ով բուժհիմնարկների տնօրեններին մանրամասն ներկայացրել է կանխարգելիչ պատվաստումների առումով իրավիճակը մարզում, ըստ առանձին բուժհաստատությունների պատվաստումների ընդգծվածության մակարդակը, բուժհիմնարկներում պետական պատվերի մասին տեղեկատվական հարթակի ստեղծման, դեղորայքային ապահովվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ավարտին աշխատանքային կարգով տրվել են պարզաբանումներ և պատասխաններ՝ բուժհիմնարկների տնօրեններին հետաքրքրող հարցերին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57