Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 21.10.2019
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունը հայտարարում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի՝ «Արժեշղթաների Զարգացում» բաղադրիչի մրցույթ

Իջևանում կայացավ «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը 21.10.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արմմոնո Plus» հանրապետական թատերական թվով երրորդ փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը Երևանում և Հայաստանի մարզերում։

Մարզական շաբաթ` գոհացնող արդյունքներով 21.10.2019
Օրերս կազմակերպված հանրապետական սպարտակիադայում, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիներ, Տավուշի հավաքական թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը:

Քաղպաշտպանական միջոցառումներ Տավուշի մարզում 21.10.2019
Հոկտեմբերի 21-ին կայացավ խորհրդակցություն՝ քաղպաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերի ուսումնասիրման մշակման, մեթոդական և գործնական օգնության ցուցաբերման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի ղեկավար կազմը՝ մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանի գլխավորությամբ, ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ՝ Փ/Ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանը:

Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր 19.10.2019
Հոկտեմբերի 18-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ «Հայ ֊ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ։

Քննարկվել են ՏԻՄ օրենսդրության առաջիկա փոփոխությունների հետ կապված հարցեր 19.10.2019
Հոկտեմբերի 15-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Ազգային Ժողովի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ, որին մասնակցել են նաև Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: