Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշյան բարիքները՝ Երևանում

13.12.2019

Դեկտեմբերի 21-ից հունվարի 7-ը մայրաքաղաք Երևանում կկազմակերպվի ամանորյա ցուցահանդես վաճառք: Վազգեն Սարգսյան փողոցում ծավալվող տոնավաճառին իր մասնակցությունը կբերի նաև Տավուշի մարզը:

Տավուշն իր տաղավարում, յուրահատուկ կոլորիտով, կներկայացնի իր բարիքները՝ գինիներն ու սննդամթերքը, ստեղծագործ, նաև՝ ձեռագործ աշխատանքը:

  • «Էկո միթ» շամշադինյան բիչինա
  • Գինի Աղավնատուն
  • Իջևանի գինու գործարան
  • Բերդավանի գինու գործարան
  • Դավթյանների գինի
  • Կողբի գեղարվեստի դպրոց
  • Նռենի կարի արտադրամաս
  • Հաղարծնի գաթա
  • Արֆուդ չրեր և այլն։

Տոնավաճառը կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Հյուրընկալ ու հյուրասեր Տավշո տաղավարը կգործի ամեն օր ժամը 10.00-24.00:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05