Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզի բոլոր բնակավայրերը կունենան անձնագրեր 12.11.2019
ՀՀ Տավուշի մարզպետարանը ձեռնամուխ է եղել կազմել մարզի բոլոր բնակավայրերի անձնագրերը, որտեղ կներառվեն տեղեկատվություններ համայնքներում առկա իրավիճակի, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության ենթակառուցվածքների և այլ կազմակերպությունների վիճակի ու մարզի բնակավայրերում առկա ներուժի մասին:

Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես 12.11.2019
Նոյեմբերի 10-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին, որտեղ ներկայացված էին 23 նկարչի և 2 քանդակագործի աշխատանքներ։

«Մեր Տավուշը» խորագրով շաբաթօրյակի ու ծառատունկի ընթացքում Տավուշի մարզում տնկվել է մոտ 1600 ծառ 10.11.2019
Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզում տեղի ունեցավ «Մեր Տավուշը» խորագրով շաբաթօրյակ ու ծառատունկ։ Ամբողջ Տավուշի մարզում տնկվել է մոտ 1600 ծառ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ 09.11.2019
Նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Տավուշի մարզ։ Մարզպետ Հայկ Չոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ նախագահն իր այցը սկսել է սահմանամերձ Չինարի գյուղից։ Չինարիում նախագահը հանդիպել և զրուցել է համայնքի բնակիչների հետ։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 08.11.2019
2019թ․ նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին տեղի է ունենալու ավագանու նիստ, հետևյալ օրակարգով․

Ուսուցողական դասընթացներ և պացիենտների ընդունելություն Տավուշի մարզում 08.11.2019
2019թ․ նոյեմբերի 7-ին Իջևան և Դիլիջան, իսկ նոյեմբերի 8-ին՝ Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» մասնագետների կողմից իրականացվեց արտագնա ուսուցում՝ դասախոսությունների և պացիենտների ուսուցողական ընդունելության ձևով։


