Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրականացվեց հերթական աջակցության ծրագիրը 25.04.2020
Ապրիլի 21-ից Տավուշի մարզում՝ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում 642 անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի ընտանիքներ ստանում են մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոգ տարե՛ք Ձեր և Ձեր ընտանիքի մասին 06.04.2020
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է «Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց խնամողների համար:

Սույն թվականի մարտի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ մարզպետարանների միջև տեղի ունեցած առցանց խորհրդակցության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր, պարարտանյութեր ներկրող և գրանցված սերմարտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը և կոնտակտային տվյալները:

Ստուգայցեր մարզի բոլոր խոշոր համայնքներում 05.04.2020
Այսօր Տավուշի մարզպետարանի, Իջևանի համայնքապետարանի և ՍԱՏԳ-ի ներկայացուցիչներն իրենց հերթական այցն են կատարել Իջևանի առևտրի սրահներ և արձանագրել, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են թե՛ քաղաքացիների, թե՛ սպասարկող անձնակազմերի կողմից:

Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը կերկարացվի առնվազն 10 օրով 02.04.2020
Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը կերկարացվի առնվազն 10 օրով:

Տավուշի մարզի բնակչիների անվտանգությունն ապահովելու համար այս պահին մարզում գործում են անցակետեր 02.04.2020
Կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակում՝ իրավիճակը վերահսկելու ու Տավուշի մարզի բնակչիների անվտանգությունն ապահովելու համար այս պահին մարզում գործում են հետևյալ անցակետերը՝