Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եթե ընտանիքում կա բացասական դինամիկա, նշանակում է այդ ընտանիքին անմիջապես պետք է միջամտել. Հայկ Չոբանյան

09.09.2020

 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն իրականացնող պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսելով մասնավորապես Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքի մասին, մարզպետն այնուհետև անդրադարձել է երեխաների պաշտպանության համակարգի խնդիրներին ընդհանրապես, նշել, որ պետք է փոխվեն մոտեցումները ծանր վիճակում գտնվող ընտանիքների նկատմամբ, ապահովվի դրական զարգացում, որպեսզի ընտանիքներն ապահովագրված լինեն նման դեպքերից: Եթե ընտանիքում կա բացասական դինամիկա, նշանակում է այդ ընտանիքին անմիջապես պետք է միջամտել,-ասել է մարզպետը և, անկախ ենթակայությունից, կարևորել բոլոր կառույցների համագործակցված ու համակարգված աշխատանքը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել ու քննարկվել են առանձին դեպքեր ու նաև այն խնդիրները, որոնց բախվել են ոլորտի աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում: Տրվել է մեկշաբաթյա ժամանակ՝ պատրաստել և ներկայացնել կանոնակարգ ծանր իրավիճակում գտնվող ընտանիքների սոցիալական աջակցության և համագործակցության վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 11:48:31