Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մրցանակային տեղեր են գրավել բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում 19.11.2024
7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նոյեմբերի 18-ին կայացել են բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Տավուշի մարզը ներկայացնող տասը մարզիկներից երեքը տարբեր քաշային կարգերում գրավել են մրցանակային տեղեր։ Մրցումներում Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դորիկ...

Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը 18.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Թիմային հաշվարկով Տավուշի մարզի թիմը մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ 1-ին տեղը գրավել է Լոռու մարզի թիմը,...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2024
Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային օր։ Տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլոր ուսանողներին։ Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Տավուշի մարզի բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորող մեր ուսանողներին։ Սիրելի ուսանողներ, ուսանողական տարիները նոր բացահայտումների ու նոր հնարավորությունների տարիներ են։ Դրանք այն տարիներն են, երբ հիմնավոր գիտելիքներ եք ձեռք բերում ձեր ապագա մասնագիտության համար։ Օգտագործեք...

Հանձնաժողովի անդամները ծանոթացել են ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին 15.11.2024
Տավուշի մարզպետի կողմից ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովը հերթական այցն է կատարել Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններ, շինհրապարակներում ծանոթացել ավարտված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների որակին, շինաշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին ու քննարկել դրանց լուծման ուղիները։ Հանձնաժողովի անդամներն այցելել են նաև ՀՀ պետբյուջեի միջոցներով Ջուջևան բնակավայրում վերակառուցվող՝ 2-րդ համաշխարհային պատերազմի հերոսների պուրակի շինհրապարակ, ծանոթացել...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 08.11.2024
Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին: Անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերը մեր պետականության կայացման գործում։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում ներդրված ՏԻՄ համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ապացուցելով իր արդյունավետությունն ու անհրաժեշտությունը։...

Սոցիալական ձեռնարկատիրական մոդելը՝ որպես համայնքի զարգացման նոր մոդել 08.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Դարձի՜ր սոցիալական ձեռներեց, շենացրու՜ քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում» օրակարգով։ Քննարկումից առաջ Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանին ընդունել է մարզպետ Հայկ Ղալումյանը, զրուցել ծրագրերի և հետագա անելիքների մասին։ Աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել...


