Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վթարային ջրանջատում Բերդ քաղաքում 07.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 09.30-18.00․ կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Մաշտոցի, Խորենացի, Եղիշեի, Շիրազի, Ա. Իսահակյան և Սայաթ-Նովայի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վերակառուցվում է Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ 1960թ․ կառուցված դպրոցը, որը երբեք չի նորոգվել 07.09.2021
Դպրոցի հիմնովին վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Դիլիջան համայնքում էր 04.09.2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Դիլիջան համայնքում էր:

Հայկ Ղալումյանն ընդունել է Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը 03.09.2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 01.09.2021
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ: Գիտելիքն է այն հզոր ուժն ու զենքը, որով հնարավոր կլինի դիմակայել ժամանակի թելադրած բոլոր մարտահրավերներին: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին, մաղթում, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու...