Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ծրագրի շրջանակներում
06.06.2022
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» փորձնական ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն։ Ուսումնասիրության շրջանակում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների հետ, որը վարեցին գյուղատնտեսության քաղաքականության փորձագետ Արա Դանիելյանը, գյուղատնտեսության խորհրդատու Նվարդ Շահմուրադյանը, համայնքային խորհրդատուներ Կարեն Ազատյանը և Արտակ Բաղինյանը։
Տեղեկացնենք նաև, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Այն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ։ Համագործակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։
Ծրագիրը աջակցում է մարզի բնակչությանը՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնությունները, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում, որի նպատակն է տարածքային զարգացման մոդելների ստեղծումը՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգերի մշակման, որոշումների կայացման և իրականացման միջոցառումներում։






