Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա և ՆԶՊ առարկաներ դասավանդող ուսուցիչները։ Քննարկվել են 2021 թվականի ծրագրերն ու կատարված աշխատանքները և 2022-ի անելիքներն ու խնդիրները։ Խորհրդակցությունը բացել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչների դերը դպրոցներում երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզպետը նշել է, որ ոլորտը գտնվում է նաև...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.03.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում 04.03.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 03.03.2022
2022 թվականի մարտի 7-ին, ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցության ժամանակ նախարարին են ներկայացվել 2021 թ․ ընթացում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև 2022 թ․ ներկայացված սուբվենցիոն հայտերն ու այդ ծրագրերի բյուջեն։ Նախարարն ընդգծել է, որ մարզից այս տարի...

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջան համայնքում։ Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի...