Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանում ընունեց Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին

11.11.2022

Նրանք քննարկեցին Իջևան քաղաքում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը լիահույս են, որ շուտով Իջևան քաղաքն էլ կունենա իր Թումո տուփը, որտեղ համայնքի պատանիների համար հասանելի կդառնա Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածք:

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը Մարի Լու Փափազյանին հանձնեց հուշանվեր՝ ի նշան բարեկամության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40