ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված դիմումների ձԵՎեր
Իրավաբանական անձի կողմից տեղեկատվություն ստանալու հարցման վերաբերյալ
- Դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ
- Քաղաքացու կողմից տեղեկատվություն ստանալու հարցման վերաբերյալ
- Իրավաբանական անձի կողմից տեղեկատվություն ստանալու հարցման վերաբերյալ
Օրինակելի ձև
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկատվության տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Տեղեկատվություն ստանալու հարցում
Հարգելի պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42 եւ 51 հոդվածների եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկատվություն ------------------------ (հնարավորինս հստակ ձեւակերպվում անհրաժեշտ տեղեկատվությունը) մասին:
Հիմք ընդունելով այն, որ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Խնդրում եմ տեղեկատվությունը ստանալու հարցումին պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
Անուն, ազգանուն ստորագրություն
ամսաթիվ