Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված դիմումների ձԵՎեր

Քաղաքացու կողմից տեղեկատվություն ստանալու հարցման վերաբերյալ

Օրինակելի ձև

Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկատվության տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը

Դիմողի անունը և ազգանունը, բնակության վայրը (հասցեն),  քաղաքացիությունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

Տեղեկատվություն ստանալու հարցում


Հարգելի պրն/տկն…………,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42 եւ 51 հոդվածների եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկատվություն ------------------------ (հնարավորինս հստակ ձեւակերպվում անհրաժեշտ տեղեկատվությունը) մասին:
Հիմք ընդունելով այն, որ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Խնդրում եմ տեղեկատվությունը ստանալու հարցումին պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):

Կանխավ շնորհակալ եմ`

Անուն, ազգանուն   ստորագրություն
ամսաթիվ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:39:19