Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագրեր` 2.3-3, 2.3-6/ , աշխատակազմի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-8/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` IԻջևանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-3/, աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-6/, աշխատակազմի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-8/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1.Աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-3/
● կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությւններ:
2. Աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-6/
● կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությւններ:
3. Աշխատակազմի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-8/
● Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով:Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
1 և 2 կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
●բարձրագույն կրթություն
●համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության , պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
●համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
●տիրապետում է ռուսերեն լեզվին:
3 կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
● միջնակարգ կրթություն
● Ունի ,,Համայնքային ծառայության մասին,, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ,, Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ- ում գործող օրենքների անհրաժեշտ իմացություն, տրամավանելու,տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
● համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններկ տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին:
●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
●անձնագրի պատճենը
●աշխատանքայիւն գրքույկի/ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի/ պատճենը
Մրցույթը կանցկացվի 2019թ. Դեկտեմբերի 20-ին , ժամը 1200 –ին , Իջևանի համայնքապետարանի շենքում:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026342138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. ԻջևանՍահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը դեկտեմբերի 5-ը, ժամը 18:00 –ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ք․ Իջևան, Երևանյան 6
Հեռ..` +374 263 42138
Էլ. փոստ` ijevancity@mail.ru
Հայտարարված է` 19.11.2019
Վերջին ժամկետը` 05.12.2019
Հասցե` ք. Իջեւան,