Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՄՐՑՈՒՅԹ ՝ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի համայնքապետարանի աշխատակազմի կրտսեր պաշտոնների երկրորդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-2/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի համայնքապետարան
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար:
Աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների երկրորդ կարգի մասնագետ / 3.3-2/:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները
ա/ապահովում է համայնքի գրադարանի ամենօրյա անխափան աշխատանքը
բ/իրականացնում է համայնքի գրադարանին հանձնված գրքերի պահպանությունը,հատկացումը և հաշվառումը
գ/կազմում է ընթերցողների քարտային հաշվառում.
դ/մասնակցում է իրեն հանձնված նյութական արժեքների ամենամյա գույքագրման աշխատանքներին և համարվում է նյութական պատասխանատու անձ.
ե/ապահովում է համայնքի կրթական և մշակութային օբյեկտների հետ.
զ/աշխատանքներ է տանում ընթերցանության մասսայականացման ,անվանի գրողների գործերի ծանոթացման,տոների և հիշատակի օրերի կազմակերպման ուղղությամբ.
է/աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ը/իրականցնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
թ/երկրորդ կարգի մասնագետը ունի օրենքով ,իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
ա/ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ/ունի իր լիազորությունների հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մասին,ՀՀ Սահմանադրության, Համայնքային ծառայության մասին, Տեղական ինքնակառավարման մասին և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը .
դ/ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները Համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում ՝ /Ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ պատճենը/պատճենները/.
3.Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը.
4.Աշխատանքային գրքույկի պատճենը /ունենալու դեպքում/.
5.Երկու լուսանկար 3x4 չափսի .
6.Անձնագրի պատճենը:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ աշխատակազմ կամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ կամ ՀԳՄՀ վարչություն են հանձնում անձամբ ՝ ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի ,դիպլոմի,աշխատանքային գրքույկի ,իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակաոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինականերով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ը,բացի շաբաթ,կիրակի և մյուս ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թվականի նոյեմբերի29-ը,ժամը 18-00-ը:
Մրցույթը կկայանա2019թվականի դեկտեմբերի 20-ին,ժամը 14-00-ին,Սարիգյուղի համայնքապետարանում,1փ 33հասցեում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթերը հանձնելու,լրացուցիչ տեղեկություններ ստանալու,ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Սարիգյուղի համայնքապետարանի աշխատակազմ ,հասցե՝ Սարիգյուղ, 1 փ 33շենք կամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ ,1փողոց 33շենք
Հեռ..` 094-50-60-09
Էլ. փոստ` sarigyugh.tavush@mta.gov.am

 

Հայտարարված է` 14.11.2019

Վերջին ժամկետը` 29.11.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10