Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի համայնքաապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար Համայնքապետարանի ֆինանսական բաժնի կրտսեր խմբի առաջին կարգի մասնագետի/ծածկագիր՝3.1-2/ Համայնքապետարանի աշխատակազմի կրտսեր խմբի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝3.2-4/

01.08.2019
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Գանձաքարի համայնքապետարան
,,Համայնքային ծառայության մասին,, ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1. աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր՝3.1-2/
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան
ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում
է բաժնի պետին:
դ/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
-առնվազն միջնակարգ կրթություն
-,,Համայնքային ծառայության մասին,, , ՙՙՏեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
-համակարգչով աշխատելու ունակություն:

գ/ աշխատակազմի կրտսեր պաշտոնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-4/
Աշխատակազմի առաջին կարգի մասնագետը՝
ա)կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին:
գ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
դ) իր լիազորությունների սահմաններում,անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ , տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի զինակոչային հաշվառման աշխատանքները.
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,գյուղատնտեսական գյուղացիական տնտեսությունների ցանքերի, անասունների, բերքահավաքի հաշվառման աշխատանքներին:
քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
-առնվազն միջնակարգ կրթություն
-,,Համայնքային ծառայության մասին,, , ՙՙՏեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
-համակարգչով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքարի համայնքապետարան /հեռ. 094-140 745/ կամ ՀՀ Տավուշի մարզպետարանի ՏԻՄ վարչություն /հասցեն՝ ք. Իջևան, /հեռ՝ 0263 4-22-14/:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից 1600-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 27-ը ներառյալ :
Մրցույթը կկայանա 2019թ. օգոստոսի 30-ին , ժամը 1200-ին, Գանձաքարի համայնքապետարանի վարչական շենքում:
ԳԱՆՁԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ.Գանձաքար, 1 փողոց,100 շենք
Հեռ.` 094 140 745
Էլ. փոստ` gandzaqar.tavush@mta.gov.am

 

Հայտարարված է` 01.08.2019

Վերջին ժամկետը` 27.08.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03