Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայանքային ծառայության հետևյալ պաշտոնների համար.

1. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ի ենթախումբ
1.1 աշխատակազմի առաջատար մասնագետ /ծածկագիր` 3.1-2/
Իրականացնում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը, մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
2.Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբ
1.2 աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ /ծածկագիր` 3.3-2/
Իրականացնում է համայնքի մշակույթի տան ամենօրյա աշխատանքները: 2-րդ կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ, պարտականություններ, կրում է այլ ակտերով նախատեսված այլ պատասխանատվություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում են.
ա/ միջնակարգ կրթություն,
բ/ ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ/ համակարգչով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները Արծվաբերդի համայնքապետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում մրցութային հանձնաժողովի անունով,
2.անձնագրի, աշխատանքային գրքույկի, կրթությունը հաստատող փաստաթղթերի /արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի/ պատճենները,
3.մեկ լուսանկար (3x4 չափի):
Մրցույթին մասնակցելու համար դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի մարտի 29-ը:
Մրցույթը կկայանա 2012 թվականի ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին, Արծվաբերդի գյուղապետարանում:
Դիմումները կարող են նաև ներկայացնել հետևյալ հասցեով` ք.Իջևան, Սահմանադրության 1, Տավուշի մարզպետարան, հեռ. /0263/ 3-22-14, 3-16-97:

 

Հայտարարված է` 16.03.2012

Վերջին ժամկետը` 29.03.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56