Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը հայտարարում է մրցույթ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար. ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 3.2-1/: ՀՀ Տավուշի մազի Ազատամուտ գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ /ծածկագիր` 3.3-1/:

Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբում ընդգրկված համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետը և համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետը պետք է ունենան անվազն միջնակարգ կրթություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/,
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգր
կված հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին /լեզուներին/ տիրապետելու մասին,
զ) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուսանկար (3x4 չափի),
ը) անձնագրի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի ապրիլի 3-ը:
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթն սկսվելու է 2012 թվականի ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին, Ազատամուտի գյուղապետարանում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի աշխատակազմին:
Հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ.Ազատամուտ:

 

 

Հայտարարված է` 16.03.2012

Վերջին ժամկետը` 03.04.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10