Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ (ծածկագիր՝ 1.2-1):
ա) ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
բ) մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաևհամայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններկատարելու նախապատրաստման աշխատանքներին.
գ) ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններիանձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանաշխատանքների իրականացումը.
դ) համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
ե) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոններզբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների մասին մրցութայինհանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայությանդեպքում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետականկառավարման մարմնի համապատասխան որոշումն ստանալուց հետո,աշխատանքային երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
զ) հաստատում է աշխատակազմի ատեստավորման (այդ թվում` արտահերթ)ենթակա համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.
է) համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի ատեստավորման (այդ թվում` արտահերթ) ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները.
ը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
թ) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման ժամանակ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան որոշման հիման վրա օրենքով սահմանված ժամկետում ընդունում է տվյալ համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
ժ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատակազմի համայնքայինծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի ու Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժա) իր կողմից համայնքային ծառայության դասային աստիճան շնորհած աշխատակազմի համայնքային ծառայողին օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր վարչական ակտով զրկում էնաև տվյալ դասային աստիճանից.
ժբ) օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով և ժամկետներումարտամրցութային կարգով նշանակումներ է կատարում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաևկրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում.
ժգ) համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ևժամկետներում իր հայեցողությամբ որոշում է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաևկրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր պաշտոնները փոխարինող համայնքային ծառայողների կողմից զբաղեցնելու հարցը.
ժդ) օրենքով նախատեսված դեպքերում աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաևկրտսեր պաշտոնների խմբի ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձի հետօրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային
աշխատանքային պայմանագրեր.
ժե) աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է օրենքով նախատեսված խրախուսանքներ ևկարգապահական տույժեր.
ժզ) աշխատակազմի համայնքային ծառայողի 65 տարին լրանալուց առնվազն մեկամիս առաջ համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն այդ համայնքայինծառայողի պաշտոն զբաղեցնելը մինչև մեկ տարի ժամկետով շարունակելու թույլտվության մասին.
ժէ) կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
ժը) համայնքի ղեկավարին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
ժթ) համայնքի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում նրա որոշումները ևկարգադրությունները.
ի) աշխատակազմում կազմակերպում է տեխնիկական սպասարկման աշխատանքները.
իա) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության այլհամայնքների ղեկավարների աշխատակազմերի հետ.
իբ) համայնքի ղեկավարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իրկատարած աշխատանքների մասին.
իգ) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմիցիրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
իդ) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության ևարխիվային գործի վարումը.
իե) ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը,
արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
իզ) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը.
իէ) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների,կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
իը) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.
իթ) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
իժ) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպեu նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
լ) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատաuխան մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.
լա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
խ) անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին․
ծ) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը, համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն զինապրտների վերաբերյալ ցուվակները, ինչպես նաև ըստ բնակության վայրերի հաշվառումից հանելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալներըզինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար:․
ծա) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
ծբ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում համայնքի ղեկավարին է ներկայացնում է առաջարկություն տարածքյին զինվորական կոմիսարիատին այդ մասին գրավոր տեղեկություններ տրամադրելու համար:
ծգ) իր պարտականությունների սահմաններուրում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.․
կ) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծված հանձնաժողովի անդամի պարտականությունները:
Աշխատակազմի քարտուղարն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ։

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամքաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբումառնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայությանuտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuայինաստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ ևքաղաքացիական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճանկամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամքաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամվերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքայինգործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազներեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարմանմասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլիրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբերիրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներովաշխատելու ունակություն.
ե) տիրապետում է մեկ այլ օտար (կարդում, կարողանումէ բացատրվել) լեզվի։

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Այրումի համայնքապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այրումի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Այրում, հեռ.՝ 098 72-33-00) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 17-ին ժամը 15:00 -ին՝ Այրումի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. մայիսի 2-ը:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում
Հեռ.՝ +374 98 72-33-00
Էլ. փոստ՝ ayrum.tavush@mta.gov.am

 

 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2,3-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԸ (ծածկագիր՝ 2.3-3):
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
զ) մասնակցում է քաղաքապետի որոշումների , կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
է) որպես լիազոր-ներկայացուցիչ , հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում․
ը) բնակիչների դիմում-բողոքների հետ կապված հարցերով , անհրաժեշտության դեպքում ,
կազմակերպում է ստույգացեր և արդյունքների մասին զեկուցում աշխատակազմի քարտուղարին.
թ) նախապատրաստում է դատարան ներկայացվող դիմումներ , հայցադիմումներ, ինչպես նաև քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցերի առարկությունների նախագծերը.
ժ) իրականացնում է համայնքի ղեկավարի , աշխատակազմի քարտուղարի ստորագրմանը ներկայացվող որոշումների, կարգադրությունների, հրամանների նախագծերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը` նշագրման միջոցով.
ի) իրավական խորհրդատվություն է ապահովում աշխատակզմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների և ազգաբնակչության համար.
լ) իրականացնում է վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը.
խ) նախապատրաստում է կնքման ենթական պայմանագրերի օրինակելի ձևեր.
ծ) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսվարող սյուբեկտների իրավունքները և օրինական շահերը.
կ) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին , իրականացնում հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ.
հ) աշախատակազմի քարտուղարի հանձանարարությամբ մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի , դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստական աշխատանքներին.
ձ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ժ) աշխատակազմի քարտուղարին կիասմայկը մեկ ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքների մասին։
12. Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:


Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚, ՙԳնումների մասին ՚, ՙԵրեխայի իրավունքների մասին ՚ ,ՙ Տեղեկատվության ազատության մասին ՚ , ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚, ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ,Հողային, Աշխատանքային, Ընտանեկան , Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի /կարդում, կարողանում է բացատրվել/:


Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Այրումի համայնքապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այրումի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Այրում, հեռ.՝ 098 72-33-00) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 17-ին ժամը 15:00 -ին՝ Այրումի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. մայիսի 2-ը:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում
Հեռ.՝ +374 98 72-33-00
Էլ. փոստ՝ ayrum.tavush@mta.gov.am

 

 

 

 

 

 

 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3,1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԸ (ծածկագիր՝ 3,1-1):
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին,
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) մասնակցում է համայնքի բյուջեի և դրանում առաջարկվող փոփոխությունների բյուջեյի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի ամսական ,եռամսյա հաղորդումների և տարեկան հաշվետվության նախագծերի կազմանը, բյուջեի կատարման վերլուծության, ամփոփման և համապատասխան առաջարկությունների ներկայացմանը , աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարման, վճարման փաստաթղթերի և հաշվետվությունների կազմանը, ֆինանսական փաստաթղթերի շրջանառության և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքներին.
զ) իրականացնում է համայնքի և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար գնումների և մրցությների անցկացման գործընթացի կազմակերպման աշխատանքները և աշխատակազմում հանդես է գալիս որպես գնումների համակարգող.
է) մասնակցում է ընթացիկ, ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմանը.
ը ) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտներում, հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմում արձանագրություններ.
թ ) մասնակցում է համայնքի և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների ամենամյա գույքագրման աշխատանքներին և փաստաթղթերի կազմանը.
ժ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
ի) աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
լ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
12. Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ, կրում է այդ ակտերով նախատեսված պատասխանատվություն :
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԳնումների մասին՚, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Այրումի համայնքապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այրումի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Այրում, հեռ.՝ 098 72-33-00) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 17-ին ժամը 15:00-ին՝ Այրումի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. մայիսի 2-ը:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում
Հեռ.՝ +374 98 72 33 00
Էլ. փոստ՝ ayrum.tavush@mta.gov.am

 

 

 

 

 

 

 

 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3,1-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

 

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԸ (ծածկագիր՝ 3,1-5):
1) առաջարկություններ է ներկայացնում համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրների լուծման ուղղությամբ.
2) մասնակցում է համայնքի խնամակալության և հոգեբարձության մարմնի ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին.
3) սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության մեծացման նպատակով, իր իրավասության սահմաններում, միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին հայտնաբերելու ուղղությամբ ու աջակցում է նրանց սոցիալական աջակցության տարածքային մարմին լինելու հարցում.
4) առաջարկություններ է ներկայացնում իր իրավասության սահմաններում ձեռնարկված միջոցների արդյունքում համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ.
5) ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց ընտանիքների սոցիալական և նյութական պայմանները ըստ անհրաժեշտության կատարելու տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է անմիջական ղեկավարին.
6) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձին օգնում է բացահայտել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունները.
7) մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մաշակման և իրականացման աշխատանքներն.
8) պահպանում է իր կողմից սպասարկվող անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
9) ամփոփում և իր անմիջական ղեկավարին է հանձնում սոցիալական ծառայությունների տրամադրման աջակցող ցանցի մյուս մասնակիցների կողմից համայնքի տարածքում իրականացվող սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի և առկա ռեսուրսների մասին ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև աջակցող ցանցի մյուս մասնակիցներին է փոխանցում համայնքի կողմից իրականացվող սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի և առկա ռեսուրսների մասին իր անմիջական ղեկավարի հետ ճշտված տեղեկատվությունը.
10) առաջարկություներ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ.
11) մասնակցում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին.
12) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական ծառայություններ տրամադրման աջակցող ցանցի մյուս մասնակիցների հետ սոցիալական համագործակցության համաձայնագիր ընդունելու կամ դրան միանալու վերաբերյալ
13) կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
14) անհրաժեշտության դեպքում իր ամնիջական ղեկավարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մանակցում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի, համապատասխան տեղական ինանակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
15) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
16) իրականացնում է անձանց դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
17) ստորագրում է իր կոմից պատրասվող փաստաթղթերը.
18)իրականցնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) առնվազն միջին կամ նախնական մասնագիտական կրթություն և (կամ) «Սոցիալական աշխատանք և մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած համապատասխան վկայական:
բ) ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Այրումի համայնքապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այրումի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Այրում, հեռ.՝ 098 72-33-00) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 17-ին ժամը 15:00-ին՝ Այրումի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. մայիսի 2-ը:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում
Հեռ.՝ +374 98 72 33 00
Էլ. փոստ՝ ayrum.tavush@mta.gov.am

 

 

 

 

 

 

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3,2-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ (ծածկագիր՝ 3,2-2):
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հատևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների , համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին .
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
գ) իրականացնում է հողի հարկի և գույքահարկի հաշվառումը, ապահովում` գանձումը .
դ) իրականացնում է ընտանի կենդանիների ամենամյա հաշվառումը, այլ վիճակագրական հաշվետվությունների կազմումը և տրամադրումը համապատասխան մարմիններին.
դ) ապահովում է տեղական տուրքերի և վարձավճարների գանձումը.
խ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում- բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ձ) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակը մեկ ներակայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ճ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
12. Առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ, կրում է այդ ակտերով նախատեսված պատասխանատվություն :


Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ , ՙԳույքահարկի մասին՚ , ՙՀողի հարկի մասին՚, ՙ Տեղական տուրքերի և վճարների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Այրումի համայնքապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Այրումի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Այրում, հեռ.՝ 098 72-33-00) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2019թ մայիսի 17-ին ժամը 15:00-ին՝ Այրումի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ. մայիսի 2-ը:

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Այրում
Հեռ.՝ +374 98 72 33 00
Էլ. փոստ՝ ayrum.tavush@mta.gov.am

 

Հայտարարված է` 23.04.2019

Վերջին ժամկետը` 02.05.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10