Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

1. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների երրորդ ենթախումբ.
1.1 Հաղթանակի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ /ծածկագիր՝ 3.3-1/

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ առնվազն միջնակարգ կթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի,
բ/ ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի ապրիլի 2-ը:

Մրցույթը կկայանա 2012թ. ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, Հաղթանակի գյուղապետարանում:

Տեղեկությունների համար զանգահարել /0266/ 6-43-83 հեռախոսահամարով:

 


 

Հայտարարված է` 16.03.2012

Վերջին ժամկետը` 02.04.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11