Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՄՐՑՈՒՅԹ `ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի / ծածկագիրը 3.1-1 / համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 Հայտատու` Լուսահովիտի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոն Հայտատու ` Լուսահովիտի համայնքապետարան
ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1.ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետարանի առաջատար մասնագետ/ծածկագիր 3.1-1 /
-Ունի առնվազն միջնակարգ կրթություն
-Ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ
Իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն -տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը -ունի համակարգչով և ժամանակակից այլ տեղնիկական միջոցներով աշխատելու ունակություն -իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է փաստաթղթաշրջանառությունը` կապված հարկերի , տուրքերի և վարձավճարների գանձման դինամիկայի հետ . -ապահովում է համայնքի տարածքում գործող կամ գտնվող պատմա- մշակույթային հուշարձանների պահպանության հետ կապված համայնքի ղեկավարի կողմից ընդունված որոշումների իրականացումը : Մասնակցում համայնքի տարածքում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին , աջակցում է համայնքի սոցիալ – տնտեսական , մարզական մշակույթային երիտասարդության մասնակցության ապահովմանը : -կատարում է քարտուղարի հանձնարարականները`ժամանակին և պատշաճ կերպով - ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը . –հետևում է քարտուղարի հանձնարարականներին , համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին , որոնց արդյունքների մասին ղեկուցում է նրան -իր լիազորությունների սահմաններում , անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային
ծրագրերը , ինչպես նաև առաջարկություններ , տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ . –քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկերտներում նախապատրաստում պատասխան . –իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ : -Առաջատար մասնագետը ունի օրենքով , իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ
Մրցույթը կկայանա 2019թվականին մայիսի 3 –ին ժամը 12 -00-ի , Լուսահովիտի համայնքապետարանում : Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը `
-դիմում `մրցույթային հանձնաժողովի անունով / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս / -համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով `այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, պատճենները` բնօրինակների հետ միասին -արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն` բնօրինակի հետ միասին , կամ համապատասխան տեղեկանք -մեկ լուսանկար 3x 4 չափսի -անձնագրի պատճեն / բնօրինակի հետ/ -աշխատանքային գրքույկ / համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճենները -հայտարարություն այն մասին , որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801 –Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով . –հայտարարություն այն մասին , որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ : -Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ `անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթերով : -Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9-ից մինչև 17-ը`բացի շաբաթ կիրակի օրերից` Լուսահովիտի համայնքապետարան / հասցե 1-ի փող.շենք 5 Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2019թ. 22 ապրիլի-ը`մինչև ժամը 17:00 -ը Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու , ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել համայնքապետարանի աշխատակազմ գ. Լուսահովիտ 1-ի փող. շենք 5 հեռախոս 094-08-80-05 :
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ , Լուսահովիտ համայնք
Հեռ . 094-08-80-05
ԷԼ. ՓՈՍՏ lusahovit.tavush@mta.gov.am
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ« Լուսահովիտ համայնք
Հեռ..` +374 94 088005
Էլ. փոստ` lusahovit.tavush@mta.gov.am

Հայտարարված է` 02.04.2019

Վերջին ժամկետը` 22.04.2019

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10