Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Աչաջուրի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աչաջրի համայնքապետարան
«<<Համայնքային ծառայության մասին >>ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Ֆինանսական բաժնի պետի ծածկագիր՝ 2.1-2
Նշված պաշտոնն իրականացնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) լուծում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
բ) Բաժնի պետը իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
գ) կատարում է ֆինանսական գործառույթներ, ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստված փաստաթղթեր :

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ) ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված նորմատիվ իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

1-ին կարգի մասնագետ, ծածկագիր՝ 3.2-2
Նշված պաշտոնն իրականացնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
աշխատակազմում շփվում է իր լիազորությունների շրջանակներում` աշխատակազմի աշխատողների հետ.
աշխատակազմից դուրս շփվում է քարտուղարի հանձնարարությամբ.
աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորությունն չունի
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. իրականացնում է համայնքի տնային տնտեսությունների հետ տարվող աշխատանքները, աջակցում է զորակոչին

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

առնվազն միջնակարգ կրթություն, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՙՆորմատիվ իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

1-ին կարգի մասնագետ, ծածկագիր՝ 3.2-3
Նշված պաշտոնն իրականացնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
աշխատակազմում շփվում է իր լիազորությունների շրջանակներում` աշխատակազմի աշխատողների հետ. աշխատակազմից դուրս շփվում է քարտուղարի հանձնարարությամբ. աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի:
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, իրականացնում է համայնքում հրապարակային միջոցառուների անցկացման իրազեկումների հետ կապված կատարման ենթակա անհրաժեշտ աշխատանքներ. համակարգում է Իջևանի ՍԾՏԳ-ի հետ տարվող աշխատանքները, տրամադրում համապատասխան տեղեկանքներ ստորագրում այն :
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

առնվազն միջնակարգ կրթություն, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՙՆորմատիվ իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
1-ին կարգի մասնագետի ծածկագիր՝ 3.2-4
Նշված պաշտոնն իրականացնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
աշխատակազմում շփվում է իր լիազորությունների շրջանակներում` աշխատակազմի աշխատողների հետ. աշխատակազմից դուրս շփվում է քարտուղարի հանձնարարությամբ. աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի:
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. իրականացնում է համակարգչային ցանցի սպասարկումը, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման նպատակով կատարում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

առնվազն միջնակարգ կրթություն, ՀՀ Սահմանադրության, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով,
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ներ/, վկայականի /ներ/ պատճենները՝ բնօրինակներիի հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10 00 -ից մինչև 15 00 Աչաջուրի համայնքապետարանի շենքում, բացի շաբաթ և կիրակի օրերից մինչև 2018թ. հոկտեմբերի 16-ը:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ. Աչաջուր Հրապարակի 4, Աչաջուրի համայնքապետարան, համայնքապետարանի աշխատակազմ, հեռախոս` +374 93 595724, էլ. փոստ` achajur.tavush@mta.gov.am
Մրցույթը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 11 00 –ին Աչաջուրի համայնքապետարանում:
Հասցե` Տավուշի մարզ Աչաջուր համայնք
Հեռ..` +374 93 595724
Էլ. փոստ` achajur.tavush@mta.gov.am
 

Հայտարարված է` 20.09.2018

Վերջին ժամկետը` 16.10.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27