Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-Ֆինանսիստի /ծածկագիր 3.1-1/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Խաշթառակի համայնքապետարան
«Համայնքային Ծառայության մասի» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողը իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
ա/ կատարում է քարտուղարի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով
բ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը
գ/իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի և բյուջեի նախագծի ու դրանցում կատարվող փոփոխությունների նախագծերը՝ հետևում է բյուջեի կատարմանը , կատարում է հաշվետվությունների ստուգումը, ամփոփումը և ներկայացումը :
դ/ կազմակերպում է համայնքին վերաբերվող ֆինանսատնտեսական գործ այդ թվում համայնքի ֆինանսատնտեսական գործունեության պլանավորումը, բյուջետային հայտերի և ծախսային նախահաշիվների կազմումը և ներկայացումը իրականացնում է համայնքի ֆինանսական ժամկետային վերլուծություններ
ե/ նախապատրաստում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը:
զ/ նախապատրաստում է համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը
է/ մասնակցում է համայնքային կազմակերպությունների բյուջետային հայտերի և ընթացիկ տարվա պահպանման ծախսերի նախահաշիվների կազմմանը, դրանց հաստատմանը և ընթացիկ փոփոխությունների ճշգրտմանը, վերահսկողություն է իրականացնում համայնքային բյուջեից այդ կազմակերպություններին տրամադրվող միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ
ը/ սահմանված կարգով ներկայացնում է եռամսյակային հաղորդումներ և տարեկան հաշվետվություններ
թ/ կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման աշխատանքները
ժ/ համայնքի կողմից սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարում գույքագրման փոստաթղթերում, հաշվառում և պահպանում է անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները
ի/ կազմակերպում է գնումների գործընթացը
Առաջատար մասնագետ-ֆինանսիստն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներ են՝
ա/ առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի
բ/ունի <<Համայնքային Ծառության մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Մրցույթը կկայանա 2018թ. Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Խաշթառակի համայնքապետարանի շենքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 10-ը:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել , ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Այլ տեղեկությունների համար դիմել Խաշթառակի համայնքապետարան կամ ՀՀ Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն
Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար Խաշթառակի համայնքապետարանի աշխատակազմ կամ Տավուշի մարզպետարան պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1/ Դիմում / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս /
2/ Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճեն
3/ Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն
4/ Աշխատանքային գրքույկի պատճեն / ունենալու դեպքում/
5/ Երկու լուսանկար 3x4 չափսի
6/ Անձնագրի պատճեն
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ. Խաշթառակ, հրապարակ 1
Հեռ..` +374 98 805839
Վեբ կայք` khashtarak.am
Էլ. փոստ` khashtarak.tavush@mta.gov.am
 

Հայտարարված է` 24.08.2018

Վերջին ժամկետը` 10.09.2018

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18