Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի համայնքը /այսուհետ` գյուղական համայնք/ հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
1. Լուսաձորի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ /ծածկագիր` 3.2-1/:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` միջնակարգ կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար /3x4 սմ չափսի/: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. փետրվարի 16-ը: Մրցույթը կկայանա 2012թ.. մարտի 2-ին, ժամը 11:00-ին, Լուսաձորի գյուղապետարանում:
Հայտարարված է` 02.02.2012
Վերջին ժամկետը` 16.02.2012
Հասցե` ք. Իջեւան,