Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան (Տաուշի շրջ.) համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 1.2-1, 3.1-1, 3.1-3, ծածկագրերով թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով մրցույթներ անցկացնելու մասին
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1.Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր 1.2-1)
Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, ապահովում է Աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը. համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը, համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Օրենսդրությամբ սահմանված կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
ա )բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>> «<<Տեղական ինքնակառավարման մասին>> «<<Իրավական ակտերի մասին>>«<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների,Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի, <<Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին>> N282 որոշման, Աշխատակազմի կանոնադրության և պաշտոնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
ե) ռուսաց լեզվի (ազատ) տիրապետելու և անգլերենի կարդալու և բացատրվելու կարողություն։
2. Աշխատակազմի առաջատար մասնագետ - հաշվապահ (ծածկագիր՝ 3.1-1)
Իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման գործառույթները, կազմում է ֆինանսական հաշվետվությունները, ապահովում է հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջների կատարումը: Իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին ու ճիշտ կազմելու համար: Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները: Իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,<<Համայնքային ծառայության մասին>> «<<Տեղական ինքնակառավարման մասին>> «<<Իրավական ակտերի մասին>> «<<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և պաշտոնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) ռուսաց լեզվի (ազատ) տիրապետելու կարողություն։
3. Աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-3)
Իրականացնում է համայնքի հարկատուների ընթացիկ հաշվառումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը, կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի սեփականություն համարվող հողերի և այլ գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները: Իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>> «<<Տեղական ինքնակառավարման մասին>> «<<Իրավական ակտերի մասին>> «<<Հաշվապահական հաշվառման մասին>>, Հայաստանի Հանրապետության<<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և պաշտոնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) ռուսաց լեզվի (ազատ) տիրապետելու կարողություն։
Նշված բոլոր 3 թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթները կանցկացվեն 2017 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Ծաղկավան (Տաուշի շրջ), 5 փողոց, 6 շենք ):
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները Ծաղկավան (Տաուշի շրջ) համայնքապետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10: 00-16 :00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է նեկայացնել նաև բնօրինակները։ Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում։
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ծաղկավան (Տաուշի շրջ) համայնքապետարան և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝ 2017 թվականի հուլիսի 27-ը:
Մրցույթը կկայանա 2017 թվականի օգոստոսի 14-ին ժամը 12 :00-ին Ծաղկավան (Տաուշի շրջ), համայնքապետարանում
ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան (Տաուշի շրջ) համայնքի ղեկավար՝ Ա.Պ. Ղազարյան
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ ,գ.Ծաղկավան (Տաուշի շրջ.),5 փողոց 6 շ.
Հեռ..` +374 93 66 64 63 ,( +374 )94 72 62 52
Էլ. փոստ` verintsaghkavan.tavush@mta.gov.am
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ
Հայտարարված է` 11.07.2017
Վերջին ժամկետը` 27.07.2017
Հասցե` ք. Իջեւան,