Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ -հաշվապահի /ծածկագիր 3.1-3/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀօրենքի 14 -րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ պաշտոնի համար
1. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախումբ
2. աշխատակազմի առաջատար մասնագետ- հաշվապահ / ծածկագիր 3.1-3/
Իրականացնում է համայնքապետարանի ֆինանսական գործունեությունը, այլ ակտերով նախատեսված այլ պատասխանատվություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
ա.առնվազն միջնակարգ կրթություն
բ. <<Համայնքային ծառայության մասին >>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
դ. ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե.տիրապետում է ռուսերենին:
Դիմող ՀՀ քաղքացիները Արծվաբերդի համայնքապետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում մրցութային հանձնաժողովի անունով
2. անձնագրի, աշխատանքային գրքույկի,կրթությունը հաստատող փաստաթղթերի/ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի/ պատճեները
3.մեկ լուսանկար /3x4/ չափի:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2017 թվականի հուլիսի 18-ը:
Մրցույթը կկայանա 2017 թվականի օգոստոսի 3-ին ժամը 12:00-ին Արծվաբերդի համայնքապետարանում:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ1 փողոց շենք 25
Հեռ..` +374 267 63031
 

Հայտարարված է` 04.07.2017

Վերջին ժամկետը` 18.07.2017

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18