Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-13/, աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-11/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Իջևանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-13/, աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-11/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1.Աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-12/
● կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությւններ:
2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-13/

3. Աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-11/
●կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթեր: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններւմ, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
1, 2, 3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է ՝
●բարձրագույն կրթություն
●համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության , պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
●համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
●տիրապետում է ռուսերեն լեզվին:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին:
●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
●անձնագրի պատճենը
●աշխատանքայիւն գրքույկի/ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի/ պատճենը
Մրցույթը կանցկացվի 2017թ. հունիսի 5-ին, ժամը 11 –ին, Իջևանի համայնքապետարանի շենքում:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026342138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. ԻջևանՍահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2017թ. –ի մայիսի 18-ը, ժամը 18:00 –ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ Ք. Իջևան, Երևանյան 6
Հեռ..` +374 263-4-21-38
Էլ. փոստ` ijevancity@mail.ru
Հայտարարված է` 03.05.2017
Վերջին ժամկետը` 18.05.2017
Հասցե` ք. Իջեւան,