Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար 1/ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար/ծածկագիր 1.2-1/ 2/ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ /ծածկագիր 2.1-2/ 3/ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ/ծածկագիր 2.1-3/
25.04.2017
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, ծածկագիրը` 1.2-1:
Աշխատակազմի քարտուղարը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը, համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը, համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը: Օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը, uահմանված դեպքերում և կարգով մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ (այս պահանջը գործելու է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը), ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
2. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, ծածկագիրը` 2.1-2:
Բաժնի պետը բաժնում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատանքները, կատարում է բաժնի գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով` համայնքի ղեկավարի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները, պատասխանատվություն է կրում օրենքների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
ունի բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ (այս պահանջը գործելու է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը),բ) ունիՙ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
3. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ, ծածկագիրը` 2.1-3:
Բաժնի պետը կատարում է համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների ֆինանսական գործունեության աուդիտ, աուդիտի վերաբերյալ կազմում է համապատասխան ակտեր:Բաժնի պետը պետք է ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
բարձրագույն կրթություն, առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ` աուդիտի ոլորտում, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ (այս պահանջը գործելու է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը):
Մրցույթը կանցկացվի 2017 թվականի մայիսի 26-ին, ժամը 12.00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում (հասցե՝ ք.Բերդ,Լևոն Բեկի 5): Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/: Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի, անձնագրի պատճենը: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից Բերդի համայնքապետարանում հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք.Բերդ, հեռ.`2-37-79 կամ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում հասցե՝ ՀՀ ք.Իջևան, Սահմանադրության 1, հեռ. 3-22-14:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 11.05.2017թ.:
Բերդի համայնքապետարան
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Լևոն Բեկի 5
Հեռ..` +374 267 2-21-21
Էլ. փոստ` berd.tavush@mta.gov.am
Հայտարարված է` 25.04.2017
Վերջին ժամկետը` 11.05.2017
Հասցե` ք. Իջեւան,