Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարանի գլխավոր մասնագետ- հաշվապահի /ծածկագիր 2.3-1/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.04.2017
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի հանմակնքային ծառայության հետևյալ պաշտոնի համար
1.Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբ
2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ հաշվապահ / ծածկագիր 2.3-1/
Իրականացնում է համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական գործունեությունը, այլ ակտերով նախատեսված այլ պատասխանատվություն:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
ա.բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մսսնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում՝ առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում:
բ. <<Համայնքային ծառայության մասին>>, << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն , ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ.տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ.համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե. տիրապետում է ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:
Դիմող ՀՀ քաղաքացիները Արծվաբերդի համայնքապետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
1. դիմում մրցութային հանձնաժողովի անունով
2.անձնագիր, աշխատանքային գրքույկի, կրթությունը հաստատող փաստաթղթերի /արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի/ պատճեները
3. մեկ լուսանկար /3x4/ չափի
Մրցույթին մասնակցելու համար դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2017 թվականի ապրիլի 26-ը:
Մրցույթը կկայանա 2017 թվականի մայիսի 12-ին ժամը 12:00-ին Արծվաբերդի համայնքապետարանում:
Հասցե` Տավուշի մարզ գյուղ Արծվաբերդ 1 փողոց շենք 25
Հեռ..` +374 267 63031
Էլ. փոստ` artsvaberd.tavush@mta.gov.am

 

Հայտարարված է` 18.04.2017

Վերջին ժամկետը` 26.04.2017

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18