Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի համայնքը /այսուհետ՝ գյուղական համայնք/ հայտարարում է մրցույթ

Համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոներն զբաղեցնելու համար.

1. Վերին Կարմիրաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար /ծածկագիր՝ 1.2-1/
Աշխատակազմի քարտուղարն ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդացությունների անցկացման աշխատանքները, մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների 2րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբ.
2.1 Վերին Կարմիրաղբյուրի գյուղական համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ, /ծածկագիր՝ 3.1-1/
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա/ առնվազն միջնակարգ կրթություն,
բ/ ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արա­կան սե­ռի ան­ձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. հունվարի 16-ը:
Մրցույթը կկայանա 2012թ. հունվարի 31-ին, ժամը 11:00-ին, Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետարանում:
 

Հայտարարված է` 30.12.2011

Վերջին ժամկետը` 16.01.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56