Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ-աուդիտորի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-13) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դիլիջանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Մ Ր Ց ՈՒ Յ Թ

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ-աուդիտորի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-13) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՙՀամայնքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդված

2016 թվականի հուլիսի 7-ին ժամը 11.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ-աուդիտորի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-13 թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Բաժնի առաջատար մասնագետ-աուդիտորը պետք է ունենա առնվազն միջնակարգ-մասնագիտական կրթություն, ընդգրկված լինի ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՙԻրավական ակտերի մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման՚, ՙԱուդիտորական գործունեության մասին՚, ՙՆերքին աուդիտի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդա, կարողանա բացատրվել) լեզվի:
Բաժնի առաջատար մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին, կատարում է բաժնի պետի հանձնարարականները, մասնակցում է բաժնի հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը, ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին, իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը, պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, պատրաստում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները, յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում աուդիտորական առաջադրանք, բաժնի պետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ, մասնակցում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների կազմման աշխատանքներին, մասնակցում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը, ) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն, իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով:
2. Անձնագրի, աշխատանքային գրքույկի, կրթությունը հավաստող փաստաթղթերի (արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի) պատճենները:
3. Մեկ լուսանկար 3x4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դիլիջանի համայնքապետարանում (ք. Դիլիջան, Մյասնիկյան փող. 55, հեռ. 0-268-2-76-87), ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. 0-263-3-22-14):
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2016 թվականի հունիսի 21-ը:
 

 

Հայտարարված է` 02.06.2016

Վերջին ժամկետը` 21.06.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10