Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետների (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-1, 3.1-2, 3.1-3, 3.1-4, 3.1-5, 3.1-6, 3.1-7, 3.1-8, 3.1-9) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

02.06.2016
Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դիլիջանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Մ Ր Ց ՈՒ Յ Թ

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետների (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-1, 3.1-2, 3.1-3, 3.1-4, 3.1-5, 3.1-6, 3.1-7, 3.1-8, 3.1-9) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

ՙՀամայնքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդված

2016 թվականի հուլիսի 7-ին ժամը 11.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետների (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-1, 3.1-2, 3.1-3, 3.1-4, 3.1-5, 3.1-6, 3.1-7, 3.1-8, 3.1-9 թափուր պաշտոններ զբաղեցնելու համար:
Բաժնի առաջատար մասնագետը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԳնումների մասին՚, ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚, ՙԳույքահարկի մասին՚, ՙՀողի հարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդա, կարողանա բացատրվել) լեզվի:
Բաժնի առաջատար մասնագետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին, կատարում է բաժնի պետի հանձնարարականները, մասնակցում է բաժնի հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը, ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին, իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:


Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով:
2. Անձնագրի, աշխատանքային գրքույկի, կրթությունը հավաստող փաստաթղթերի (արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի) պատճենները:
3. Մեկ լուսանկար 3x4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դիլիջանի համայնքապետարանում (ք. Դիլիջան, Մյասնիկյան փող. 55, հեռ. 0-268-2-76-87), ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. 0-263-3-22-14):
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2016 թվականի հունիսի 21-ը:
Հասցե` ք․Դիլիջան, Մյասնիկյան 55
Հեռ..` +374 268 2-2-33-75
Էլ. փոստ` dilijan1@yahoo.com
 

 

Հայտարարված է` 02.06.2016

Վերջին ժամկետը` 21.06.2016

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10