Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Նավուրի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-2/

Գլխավոր մասնագետը` մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության հողերի մրցույթների կազմակերպման աշխատանքներին, կազմում և ներկայացնում է հողաշինական փաստաթղթե, օտարվող հողերի վերաբերյալ հատակագծեր, սխեմաներ, իրականացնում է չափագրումներ, մասնակցում է հողային հաշվեկշռի աշխատանքներին, աջակցում է համայնքի գլխավոր հատակագծերի կազմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` *բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: Մինչև 2011թ. հունվարի 1-ը համայնքային ծառայության պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ: Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենըª բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011 թ. նոյեմբերի 15-ը: Մրցույթը կկայանա 2011 թ. նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, Նավուրի գյուղապետարանում:

 

Հայտարարված է` 29.10.2011

Վերջին ժամկետը` 15.11.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10