Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ 1.1 Հաղթանակի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար /ծածկագիր` 1.2-1/

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում էª * բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: *ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն *տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, *համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, *տիրապետում է ռուսերենին /ազատ/ կամ մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի: Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների ավարարումը հավաստող փաստաթղթերի` իպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենըª բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. նոյեմբերի 14-ը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00` բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթը կկայանա 2011թ. նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին, Հաղթանակի գյուղապետարանում:

 

Հայտարարված է` 28.10.2011

Վերջին ժամկետը` 14.11.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14