Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Զորականի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների երկրորդ ենթախումբ. 1.1 ՀՀ Տավուշի մարզի Զորականի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար /ծածկագիրª 1.2-1/

Աշխատակազմի քարտուղարն ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները, մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին: Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ * բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայե ցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթե րը ներկայացնելիս/, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքնե րի և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջնե րի բավարարումը հավաստող փաստաթղթերի`դիպլոմի/ների/, վկայականի/նե րի/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/, անձնագրի պատճենները` բնօրինակների հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիրը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. նոյեմբերի 14-ը: Մրցույթը կկայանա 2011թ. նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Զորականի գյուղապետարանում:

 

Հայտարարված է` 28.10.2011

Վերջին ժամկետը` 14.11.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14